Դերասան Պեդրո Պասկալը պատմել է, որ տուժել է «Գահերի խաղը» սերիալի երկրպագուների պատճառով, որոնք լուսանկարվել են իր հետ, գրում է Daily Mail-ը։
Սերիալում Պասկալի կերպարը՝ Օբերին Մարթելը, մահանում է աչքերը հանելուց և գանգը ջախջախելուց հետո։ Երկրպագուները ցանկացել են «վերստեղծել» տեսարանը և դերասանին խնդրել են միասին լուսանկարվել՝ դիպչելով նրա աչքերին։
«Ես հիշում եմ, որ ժամանակին «Գահերի խաղի» և իմ հերոսի մահվան պատճառով մարդիկ սիրում էին սելֆի անել՝ բութ մատներով դիպչելով աչքերիս: Սկզբում ես այնքան անկեղծ էի և ուրախ սերիալում հերոսի հաջողություններով, որ թույլ տվեցի նրանց դա անել: Բայց արդյունքում աչքերի ինֆեկցիա ստացա»,- խոստովանել է դերասանը։
