Քորթնի Քարդաշյանը գունավոր բիկինիով պատրատվում է ամառային սեզոնին

Պատվիրե՞լ եք թեժ բովանդակություն: Ամեն դեպքում Քորթնի Քարդաշյանն այն կտրամադրի ձեզ։ Հեռուսաաստղը որոշել է գոհացնել իր հետևորդներին և կիսվել է անկեղծ կադրերով: Հայտնին բաժանորդների համար կեցվածք է ընդունել բիկինիով։

Քորթնին հրապարակել է մի սթորի, որում ներկայացել է բազմագույն հավաքածուով՝ ընդգծելով իր կազմվածքը։ Նա թաքնվել է արևի ճառագայթներից լայնեզր գլխարկով։ Աստղը շրջել է լողավազանում և հիացել ինքն իրենով։

Հիշեցնենք, որ Քորթնի Քարդաշյանն ու Թրևիս Բարքերն ամուսնացել են անցյալ տարվա գարնանը։ Ավելի ուշ սիրահարները շքեղ հարսանիք են կազմակերպել Պորտոֆինոյի ափին՝ հնագույն ամրոցի տարածքում։ Զույգը բազմիցս ասել է, որ նախատեսում է երեխա ունենալ շուտով։ Քորթնին խոստովանել է, որ անցել է արտամարմնային բեղմնավորման պրոցեդուրաների դժվար ճանապարհը։ Սակայն դա արդյունքի չի բերել։ Նա վերջերս հայտարարեց, որ ինքը և Թրևիսը հրաժարվել են այդ գաղափարից: