Թինա Կանդելակիի որդին կնկարահանվի «Թակիր իմ դուռը» ֆիլմի ռուսական տարբերակում

2022 թվականի դեկտեմբերի վերջին լուրեր հայտնվեցին, որ Ռուսաստանում կնկարահանվի «Թակիր իմ դուռը» սերիալի ադապտացիան։ Հայտնի է դարձել, թե էլի ով է խաղալու ֆիլմի ռուսական տարբերակում։

Թինա Կանդելակիի 22-ամյա որդին՝ Լեոն, դեր կստանա սերիալի ռուսական ադապտացիայի մեջ։ Թե կոնկրետ ում կմարմնավորի, դեռ գաղտնի է պահվում։ «Քասթինգը շատ հուզիչ էր, քանի որ ես պրոֆեսիոնալ դերասան չեմ։ Այնուամենայնիվ, ռեժիսոր Վսևոլոդ Արավինը իր գործի իսկական վարպետն է, ուստի նա կարողացավ արագ փոխանցել ինձ այն, ինչ պետք է ցուցադրել կադրում։ Իհարկե, երբ ես հեռացա «Մոսֆիլմից», վստահ էի, որ ինձ ոչ-ոք դեր չի առաջարկի։ Ինչպես տեսնում եք, բոլորովին այլ բան է ստացվել։ Եվս մեկ անգամ իմ շնորհակալությունն եմ հայտնում թիմին ինձ ընտրելու համար։ Ես քրտնաջան կաշխատեմ!»,- մեկնաբանել է Լեոն։

Ի դեպ, սերիալում կնկարահանվեն նաև Ալեքսանդրա Տուլինովան, Եկատերինա Շումակովան և Յուլիա Սերինան։ Նրանք հանդես կգան որպես Էդայի ընկերուհիներ։ Այս պահին դեռ հայտնի չէ, թե ով է մարմնավորելու Էդային։ Ավելի վաղ գրել էին, որ գլխավոր դերում հրավիրված է Քսենյա Բորոդինայի նախկին ամուսնու հարսնացուն։