Իսկ Քայլի Ջեները բառացիորեն ապրում է իր լավագույն կյանքով։ Միլիարդատերը միշտ նախընտրել է ամենահամարձակ ու բացահայտ զգեստները, որոնք հատկապես գնահատվել են աստղի տղամարդ երկրպագուների կողմից։ Վերջերս նա երկրպագուներին զարմացրել է իր կերպարով։
25-ամյա աստղը գնացել է Բեյոնսեի համերգին՝ այս միջոցառման համար ընտրելով հագուստի անսովոր համադրություն։ Մոդելը որոշել է ընդգծել իր ապշեցուցիչ կազմվածքը կաշվե թևերով կիպ տոպով։ Ջենները որոշել է իր հանդերձանքի այսպիսի ոճային և մի փոքր տարօրինակ վերնաշապիկը համադրել կաշվե երկարաճիտ կոշիկների և տաբատի հետ՝ հիմնական կերպարին համապատասխանելու համար։
Ինստգրամ սոցցանցում աստղը հրապարակել է համերգից նկարներ և երկրպագուների երկիմաստ արձագանքն առաջացրել՝ «Տոպն ընդհանրապես չի երևում», «Քայլի, կարծես մերկ լինես», «Հետաքրքիր համադրություն»։
