Հայդի Քլումին նկարահանել են ամուսնու հետ կրքոտ համբուրվելիս

Հայդի Քլումը կարծես ապրում է իր լավագույն կյանքով. Կաննի կինոփառատոնից հետո մոդելը որոշել է որոշ ժամանակ մնալ Լազուր ափին և հանգստանալ։ Այժմ նա իր հանգիստն է վայելում ամուսնու՝ Թոմ Կաուլիցի հետ։ Նրանք արևայրուք են ընդունում, լողում և զբոսանավով նավարկում։

Նախօրեին պապարացիները բռնացրել են սիրահարներին։ Նրանք նկարահանել են, թե ինչպես է Հայդին կրքոտ համբուրում ամուսնուն։ Մոդելը նստած է եղել ձյունաճերմակ լողազգեստով, իսկ ամուսինը՝ սև շորտով և նարնջագույն գլխարկով

Ի դեպ, Հայդի Քլումը չորս երեխաների մայր է։ Չնայած զբաղվածությանը, մոդելին հաջողվում է ժամանակ անցկացնել ամուսնու և իր ժառանգների հետ։ Եվ նույնիսկ մտածում է ընտանիքում համալրման մասին: