Հայտնի դերասանուհի Մոնիկա Բելուչիի և նրա նախկին ամուսնու՝ դերասան Վինսեն Կասելի դուստրը՝ Դևա Կասելը, կրկին հայտնվել է պապարացիների ուշադրության կենտրոնում:
Ինչպես գրում է Daily Mail-ը, 18-ամյա մոդելին լուսանկարել են իտալական Dolce & Gabbana նորաձևության տան նոր գովազդային արշավի նկարահաման հրապարակում:
Լուսանկարներն արվել են Հռոմում: Դրանցում Դևա Կասելը կրում է հեղինակավոր ապրանքանիշի ժանյակավոր սև զգեստ, տափակ կոշիկներ, իսկ ձեռքում սև պայուսակ կա:





