Արամ Mp3-ն ու Գարիկ Մարտիրոսյանը համատեղ երգ են հրապարակել

Արամ Mp3-ն ու Գարիկ Մարտիրոսյանը հանրությանն են ներկայացրել «Ամառ է Երևանում» երգը: Այն արդեն հասանելի է համացանցում:

Երգի երաժշտության հեղինակը Գարիկ Մարտիրոսյանն է, գործիքավորումն իրականացրել է Արման Փահլևանյանը, խոսքերը գրել են Արամ Mp3-ն, Գարիկ Մարտիրոսյանն ու Վարդան Զադոյանը: