Ֆիլիպ Կիրկորովը կրկին պլաստիկ վիրահատություն է կատարել

Ռուս հայտնի երգիչ Ֆիլիպ Կիրկորովը ցուցադրել է կադրեր կլինիկայից և խոսել սպասվելիք պլաստիկ վիրահատությունների մասին։

«Ո՞ւր կարող եմ գնալ գիշերը, գեղեցկության և կատարելության սահման չկա, հիմա գեղեցկությամբ զբաղվենք, պլաստիկ վիրահատություններ կանենք»,- կիսվել է արտիստը։

Նրա վիրաբույժ Թիմուր Խայդարովը խոստացել է, որ Կիրկորովի կերպարանափոխությունը սենսացիոն կլինի։ Սակայն ոչ նա, ոչ էլ արտիստը չեն բացահայտել ապագա պլաստիկ վիրահատության մանրամասները։

Ֆիլիպ Կիրկորովը երբեք չի թաքցրել, որ բարելավում է իր տեսքը պլաստիկայի միջոցով։ Հունվարին նա խոստովանել էր, որ նոր միջամտությունների է դիմել:

Արտիստի խոսքով՝ ինքը որոշել է պլաստիկ վիրահատության դիմել՝ հանուն իր հանդիսատեսի և ապրիլին Կրեմլի պետական ​​պալատում կայանալիք մեծ մենահամերգի։ Սակայն ոչ բոլոր ունկնդիրներն են դրական գնահատել Կիրկորովի կերպարանափոխությունը։