«Ես չէի մտածում երեխաների մասին, մինչ նրան հանդիպելը». Ռայան Գոսլինգը` Եվա Մենդեսի մասին

Ռայան Գոսլինգը և Եվա Մենդեսը հոլիվուդյան ամենագեղեցիկ զույգերից են, որոնց ընտանիքով կարող են հիանալ միլիոնավոր մարդիկ։ GQ-ի նոր համարում դերասանը պատմել է, թե ով է առանձնահատուկ տեղ զբաղեցնում իր կյանքում:

Այժմ Ռայան Գոսլինգի համար կյանքում ամենագլխավոր դերը հոր դերն է։ «Ես ուզում էի որքան հնարավոր է շատ ժամանակ անցկացնել ընտանիքիս և երեխաներիս հետ»,- ասել է դերասանը:

«Ես չէի մտածում երեխաների մասին, մինչ Եվային հանդիպելը, իսկ հետո հասկացա, որ չեմ ուզում երեխաներ ունենալ ուրիշից», – անկեղծացել է հոլիվուդյան աստղը:

Ռայան Գոսլինգը և Եվա Մենդեսը միասին են արդեն 12 տարի։ Զույգը երկու դուստր ունի՝ Էսմերալդան և Ամադան։ Women’s Health-ին տված հարցազրույցում Մենդեսն ասել է, որ Ռայանին հանդիպելուց հետո է միայն ցանկացել մայրանալ: «Նա մտավ իմ կյանք, և ամեն ինչ փոխվեց»,- ասել է դերասանուհին: