«Մենք դա քննարկել ենք հենց սկզբից». Քիմ Քարդաշյանը խոսել է Փիթ Դևիդսոնի հետ հարաբերությունների մասին

«Keeping up with the Kardashians»-ի նոր դրվագում Քիմ Քարդաշյանը բացահայտել է Փիթ Դևիդսոնի հետ հարաբերությունների մանրամասները։

«Երբ սկսում ես հանդիպել ինչ-որ մեկի հետ, և դու ռեալիթի շոուում ես, դա դժվար է, ուստի ես և Փիթը անմիջապես խոսեցինք այդ մասին», – սկսել է նա: «Այնուհետև երկրպագուները սկսեցին ասել՝ «Փիթը շոուում չէ», և ես ասացի. «Մենք այս մասին խոսել ենք սկզբից, դա այն չէ, ինչ նա ուզում է», – շարունակել է աստղը: Այնուհետև Քիմը խոստովանել է, որ կատակերգուի հետ ավելի հարմարավետ է դարձել շփումը։ «Հետո ես բացվեցի, հրավիրեցի նրան շոուին: Ես ամեն ինչի մասին խոսել եմ մինչև վերջին կետը, էլ ի՞նչ եք ուզում»,- ասել է Քիմը։ «Նա այնպիսի մակարդակի վրա էր, ուր իրեն հարմար էր զգում», – ավելացրել է հեռուստաաստղը:

Գրեթե մեկ տարի առաջ Քիմ Քարդաշյանը բաժանվեց Փիթ Դևիդսոնից՝ ինը ամիս հարաբերություններից հետո։ Փիթը այժմ երջանիկ հարաբերությունների մեջ է դերասանուհի Չեյզ Սվի Ուանդերսի հետ, ում հետ ծանոթացել է Body, Body, Body ֆիլմի նկարահանման հրապարակում։