Բրեդ Փիթը կարծում է, որ Անջելինա Ջոլին ցանկանում է ոչնչացնել իր բիզնեսը

Արևմտյան Page Six տաբլոիդի ձեռքում են հայտնվել նոր փաստաթղթեր, որոնցում հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը պնդում է, որ իր նախկին կին Անջելինա Ջոլին «գաղտնի» վաճառել է իրենց համատեղ բիզնեսի իր մասնաբաժինը, որպեսզի վրեժխնդիր լինի իրենից։

«Բրեդի հետ բանակցությունները դադարեցնելու Ջոլիի որոշումը միտումնավոր էր: Դատարանում կապացուցվի, որ Ջոլիի գործողություններն անօրինական են եղել։ Նա լուրջ վնաս է հասցրել Փիթին և անարդարացիորեն հարստացել»,- ասվում է նոր փաստաթղթերում։

Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը բաժանվել են 2016 թվականին, սակայն դեռ շարունակում են հարաբերություններ պարզել։ Իհարկե, ոչ հրապարակային, այլ դատական ​​գործընթացների միջոցով։

Նախկին ամուսինների միջև վերջին շրջանում ամենաաղմկահարույց դեպքերից մեկը կապված է նրանց ընդհանուր Chateau Miraval գինեգործարանի հետ, որը նրանք ձեռք են բերել 2008 թվականին։ Պայմանագրի համաձայն՝ աստղերը չեն կարող վաճառել իրենց բաժնեմասը՝ առանց մյուսի հավանության։ Այնուամենայնիվ, Անջելինա Ջոլին խախտել է պայմանները՝ վաճառելով իր մասնաբաժինը ռուս գործարար Յուրի Շեֆլերին։ Նա, իհարկե, այս հարցում համաձայնության չի եկել նախկին ամուսնու հետ։ Բրեդ Փիթը դատի էր տվել Ջոլիին, սակայն գործը պարտվել է: