Ինչպիսի՞ն է հիմա անբուժելի հիվանդ Բրյուս Ուիլիսը

Փետրվարին Բրյուս Ուիլիսի կինը տխուր լուր հայտնեց: Հոլիվուդյան դերասանի մոտ հազվագյուտ խրոնիկ նյարդաբանական հիվանդություն է ախտորոշվել։ Այժմ աստղի ընտանիքն ամեն կերպ աջակցում է նրան և փորձում է դրական միջավայր ապահովել։ Օրինակ, նրանք վերջերս այցելել են Դիսնեյլենդ զվարճանքների այգին։

Դերասանի կինը՝ Էմմա Հեմինգը, Ինստագրամ սոցիալական ցանցում կիսվել է ճամփորդությունից կադրերով։ Դատելով լուսանկարներից՝ Բրյուսը և նրա սիրելին իրենց 11-ամյա դստեր՝ Մեյբելի հետ նստել են տարբեր ատրակցիոններ։ Հայտնի դերասանը ժպտացել և կենսուրախ տեսք է ունեցել։

Ինչպես ավելի վաղ գրել էինք, այս ձմռանը Բրյուս Ուիլիսի կինը հայտնել էր, որ դերասանը տառապում է ճակատային ժամանակավոր դեմենսիայով։ Էմմա Հեմինգ-Ուիլիսը հայտարարել է, որ ամուսնու ինքնազգացողությունը աստիճանաբար վատանում է, իսկ արդյունավետ բուժում չկա։ Ընդ որում, այս հիվանդությամբ մարդիկ ապրում են միջինը մոտ 5-7 տարի։