Ջարեդ Լետոն խոստովանել է, որ լաց չի եղել ավելի քան 17 տարի

Ջարեդ Լետոն չի դադարում զարմացնել մեզ։ Նա վերջերս հանդես է եկել Radio 2-ի հաղորդավարի դերում, եթերում դերասանն անսպասելի հայտարարություն է արել: Նա խոստովանել է, որ իրեն շատ դժվար է արցունքների հասցնել։

«Ես չեմ լացել մոտ 17 տարի: Վերջին անգամ դա այն պատճառով էր, որ ոլորել էի ոտքիս մատը»,- կատակել է Ջարեդը: «Ես նման եմ մողեսի։ Չեմ կարծում, որ իմ արցունքաբեր խողովակները ճիշտ են աշխատում: Միգուցե ես բոլոր արցունքներս թափեցի «Ռեքվիեմ երազանքի մասին» ֆիլմի ժամանակ կամ նման մի բանի մեջ: Նկարահանումների ժամանակ այնքան էի լաց լինում»,- ասել է դերասանը։

Նա շարունակել է. «Այս ֆիլմի ամենադաժան բանն այն էր, որ ես տեսարան ունեի, որտեղ պետք է շատ զգացմունքային լինեի: Երբ սկսեցին ինձ խոշոր պլանով նկարել, այդ պահին զանգեցին ինձ։ Իմ լավագույն ընկերներից մեկի գլխին կրակել են: Այդ պահին ես լցվեցի անասելի էմոցիաներով»։