Քիմ Քարդաշյանը միշտ կատարյալ տեսք ունի. աստղը գիտի, որ պապարացիները միշտ հետևում են իրեն, ուստի ուշիուշով պատրաստվում է հանրության առաջ հայտնվելուն։ Իսկ աստղի նոր ելքը ասվածի հերթական հաստատումն է։
Նախօրեին հեռուստադիվային նկարահանել են Մալիբուում։ Նա դստեր՝ Նորթի և ընկերների հետ գնացել է Nobu ռեստորանում ընթրելու։ Քիմը դուրս է եկել առօրյա հագուստով: Նա համադրել է կտրված սպիտակ վերնաշապիկը կարմիր Supreme cargo տաբատով և կրունկներով սանդալներով: Վերջնական շտրիխը ֆուտուրիստական արևային ակնոցն է և փոքրիկ պայուսակը:
Ինչպես ավելի վաղ գրել էինք, ապրիլի սկզբին հայտնի դարձավ, որ Քիմ Քարդաշյանը մասնակցելու է American Horror Story-ի նոր եթերաշրջանին։ Այս մասին ռեալիթի հեռուստաաստղը հայտնել է սոցիալական ցանցերում։


