Ո՞ւմ հետ է Էմմա Ուոթսոնը ժամադրության գնացել Վենետիկում

English actress Emma Watson poses during the photocall of Hispano-Chilean director Alejandro Amenabar's movie "Regression" in Madrid on August 27, 2015. AFP PHOTO/ GERARD JULIEN (Photo credit should read GERARD JULIEN/AFP/Getty Images)

Էմմա Ուոթսոնը վերջերս կրկին ազատ կին է դարձել։ Անցյալ ամիս արևմտյան տաբլոիդները հայտնել էին, որ հոլիվուդյան դերասանուհին բաժանվել է հակասական միլիարդատեր և 2020 թվականին սնանկացած Ֆիլիպ Գրինի՝ Topshop ընկերության նախկին սեփականատիրոջ որդուց՝ Բրենդոնից: Եվ, կարծես, նա մխիթարություն է գտել ուրիշի գրկում։

Հարրի Փոթերի աստղին լուսանկարել են խորհրդավոր ուղեկցի հետ Վենետիկում անցյալ շաբաթավերջին։ Նրանք շատ երջանիկ տեսք են ունեցել։ Նկարներում Էմման անընդհատ ծիծաղում ու ժպտում էր տղամարդուն։ The Sun-ի լրագրողները պարզել են նրա ինքնությունը։ Հրատարակության տվյալներով՝ դերասանուհին ժամանակ է անցկացրել ամերիկացի գործարար Ռայան Ուոլսի հետ։

«Էմմային դուր են գալիս այն տղամարդիկ, ովքեր համապատասխանում են իր ինտելեկտի մակարդակին: Նա շատ խելացի կին է, նրա ընկերները միշտ էլ խելացի են եղել։ Բացի Բրենդոնից, ով իր հոր՝ Ֆիլիպ Գրինի ընկերության գործադիր տնօրենն էր, նա կապված էր տեխնիկական տնօրեն Ուիլյամ «Մաք» Նայթի և Բրենդան Իրիբի հետ: Ռայանը նույնպես շատ խելացի է։ Էմման կարծես հաճույք է ստանում նրա հետ ժամանակ անցկացնելուց։ Նա հոգ է տանում, որ Էմմային հարմարավետ լինի»,- ասել է աղբյուրը: