Հետաքրքրությամբ հետևում ենք, թե ինչպես է զարգանում Շակիրայի և Լյուիս Համիլթոնի սիրավեպը։ Աստղերը ոչ մի կերպ չեն արձագանքում հարաբերությունների մասին խոսակցություններին, սակայն ինսայդերները նշում են, որ երգչուհու և ավտոարշավորդի միջև կայծ է բորբոքվել։ Նրանց մի քանի անգամ նկատել են միասին։ Իսկ օրերս նորից բամբասանքներ են հրահրել։
Շակիրային և Լյուիսին նկատել են Մայամիում. Ըստ Daily Mail արևմտյան տաբլոիդի, մրցարշավորդը 46-ամյա կոլումբիացի աստղին հրավիրել է նավով զբոսանքի՝ 230,000 դոլար արժողությամբ: Նշենք, որ Շակիրան հիանալի տեսք ունի կադրերում։ Նա կրում է մանուշակագույն ծոպերով լողազգեստ և լայն վերնաշապիկ:
Հիշեցնենք, որ երգչուհին առաջին անգամ լուսանկարվել է մարզիկի հետ, երբ նա Մայամիում էր։ Այնուհետև աստղերը համատեղ ընթրիքի են եղել Cipriani ռեստորանում։ Դրանից հետո երգչուհին Լյուիսի և ընկերների հետ գնացել է զբոսանավով զբոսնելու: Ի դեպ, նրանց համատեղ լուսանկարը հայտնվել էր համացանցում։





