Քենդալ Ջենները՝ մինի զգեստով, որը ֆանտաստիկ է դարձնում կազմվածքը

Քենդալ Ջենները մեր ժամանակների ամենաոճային աստղերից մեկն է։ Մոդելը միշտ ընտրում է այնպիսի հանդերձանք, որը տպավորիչ ազդեցություն է թողնում։ Նախօրեին նա նոր կերպարով է ներկայացել։ Համոզված ենք, որ այն ձեզ դուր կգա:

Աստղը հայտնվել է FWRD մասնավոր միջոցառման ժամանակ։ Նա ներկայացել է լակոնիկ, բայց գայթակղիչ հանդերձանքով։ Քենդալն ընտրել է կաթնագույն մեկ ուսի բացվածքով մինի զգեստ, որը ցուցադրում էր նրա անթերի կազմվածքը։ Իհարկե ոչ բոլորը կհամարձակվեին նման հանդերձանք կրել։ Նա կերպարն ամբողջացրել է թափանցիկ կրունկներով սանդալներով, արծաթագույն ականջօղերով և փոքրիկ սպիտակ ուսի պայուսակով։

Հիշեցնենք, որ փետրվարին հայտնի դարձավ Քենդալի և երաժիշտ Bad Bunny-ի հարաբերությունների մասին։ Այնուհետեւ DeuxMoi պորտալը հայտնել է, որ մի քանի ներկաներ նկատել են, թե ինչպես են նրանք համբուրվում։