Այս տարի Սելենա Գոմեսին վերագրեցին սիրավեպ The Chainsmokers-ի դիջեյ Էնդրյու Թագգարտի հետ, իսկ դրանից հետո խոսակցություններ եղան, որ երգչուհին հանդիպում է Զեյն Մալիկի հետ։ Պատմում ենք, թե իրականում ինչ է կատարվում աստղի անձնական կյանքում։
Նախօրեին դերասանուհին ընկերների հետ ներկա է եղել ֆուտբոլային հանդիպման։ Համացանցում հրապարակված տեսանյութում երգչուհին բղավում է մարզիկներին. «Ես միայնակ եմ։ Ես պարզապես մի քիչ պահանջկոտ եմ, բայց ես բոլորիդ շատ եմ սիրում»: Սակայն ոչ-ոք ուշադրություն չի դարձրել նրա վրա։ «Մարտիկ, լօլ»,- մեկնաբանել է նա տեսանյութը:
Հիշեցնենք, որ Սելենա Գոմեսը երկար ժամանակ հարաբերությունների մեջ էր Ջասթին Բիբերի հետ։ Նրանք սկսել են հանդիպել 2010 թվականին։ Սիրահարները բաժանվել են, հետո նորից միացել է մինչև 2017 թվականը, իսկ հետո 2018 թվականի ամռանը երգիչը Հեյլիին ամուսնության առաջարկ է արել։ Երգչից բաժանվելուց հետո երգչուհին հայտնվել է վերականգնողական կենտրոնում, իսկ 2017 թվականին աստղը գայլախտի պատճառով ստիպված է եղել երիկամի լուրջ փոխպատվաստման վիրահատության ենթարկել։















