Նազենի Հովհաննիսյանի լուսանկարը Թեհրանից

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն աշխատանքային այցով մեկնել է Թեհրան, քանի որ այնտեղ կայանալու է ժողովրդական մեծ համերգ, որի հաղորդավարուհին է լինելու հենց ինքը՝ Նազենին:

Հաղորդավարուհին հրապարակել է լուսանկար, որին կից գրել է. «Թեհրանն ամենածառաշատ քաղաքը չի, բայց ես ամենուր գտնում եմ իմ Մի կտոր ծառը և հայի տաք սիրտը: Վառ ու գունեղ, մշակութասեր իրանահայությունից ո՞վ կա: Կհանիպենք Արարատ Մարզավանում»: