«Ֆորսաժ 10»-ն ամբողջ աշխարհում հավաքել է ավելի քան 652 միլիոն դոլար

Լուի Լետերիեի «Ֆորսաժ 10» մարտաֆիլմը թողարկումից հետո (մայիսի 19) չորս հանգստյան օրերին համաշխարհային կինովարձույթում կարողացել է վաստակել 652,7 միլիոն դոլար, հայտնում է Box Office Mojo-ն։

Այս գումարից 514,65 միլիոն դոլարը հավաքվել է Հյուսիսային Ամերիկայում, մնացած 138,09 մլն դոլարը՝ աշխարհի այլ անկյուններից։

Ֆիլմի բյուջեն մոտ 340 միլիոն դոլար է, ինչն այն դարձրել է պատմության ամենաթանկ ֆիլմերից մեկը։

Չնայած այն հանգամանքին, որ «Ֆորսաժ 10»-ը ներկայում 2023 թվականի ամենաեկամտաբեր ֆիլմերից 4-րդն է, իսկ ֆրանշիզի հավաքած ընդհանուր գումարը գերազանցել է 7 միլիարդ դոլարը, նոր մասի հաջողությունը կարծես չի գոհացնում Universal Studios-ին, որը որոշել է թողարկել ֆիլմը առցանց հարթակում հունիսի 9-ին՝ թողարկումից մեկ ամսից էլ քիչ անց:

«Ֆորսաժ» սագան դեռ նախատեսվում է շարունակել ևս երկու ֆիլմով: 11-րդ մասը պետք է թողարկվի 2025 թվականի ապրիլի 4-ին։ 12-րդ մասը նկարահանելու մտադրության մասին հայտնի դարձավ բոլորովին վերջերս, նախագիծը մշակման վաղ փուլում է։ Պատրաստվում է նաև առանձին ֆիլմ Դուեյն Ջոնսոնի հերոս Լյուկ Հոբսի մասին և «իգական» սփին-օֆֆ։