Սուպերմոդել Իրինա Շեյքը վերջերս սիրավեպի մասին խոսակցություններ է հրահրել սուպերմոդել Ժիզել Բունդխենի նախկին ամուսնու՝ 45-ամյա մարզիկ Թոմ Բրեյդիի հետ։ Այդ մասին գրում է Daily Mail-ը։
Այնուամենայնիվ, The Society Management մոդելային գործակալության փոխնախագահ Չերի Բոուենը շտապել է պարզել ասեկոսեների հիմքը: Նա մի շարք տաբլոիդների հրապարակած տեղեկությունները «կատարյալ սուտ» է անվանել։
«Սա ամբողջովին չարամիտ և մտացածին պատմություն է այդ երեկոյի մասին», – ասել է սուպերմոդելի խոսնակը:
Բացի այդ, Շեյքին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ Թոմն ու Իրինան պարզապես ընկերներ են։