Երեկ Էմինեմի ավագ դուստրը՝ Ալենա Սքոթը, հայտնել է ուրախալի նորություն Ինստագրամ սոցիալական ցանցում։ Նա հայտարարել է, որ ամուսնացել է իր սիրելիի՝ Մեթ Մոլլերի հետ անցած ուրբաթ Դեթրոյթում։ Տոնակատարությանը մասնակցել է 125 մարդ։
Աղջիկը հրապարակել է լուսանկարներ, որոնք արվել են արարողության ժամանակ։ Դրանցից մեկու նա պատկերված է շքեղ սպիտակ զգեստով՝ երկար քողով Մեթի հետ։ Նրանք համբուրվում են տանիքում։
Մեկ այլ կադրում սիրահարված զույգը կեցվածք է ընդունում՝ շրջապատված իրենց սիրելիներով։ Ալենան և Մեթը կանգնած են մեջտեղում և ժպտում են, մինչ ընկերները շնորհավորում են նրանց:
«2023 թվականի հունիսի 9-ը իմ կյանքի լավագույն օրերից մեկն է։ Այս և մյուս կյանքում իմ հոգին միշտ կգտնի քոնին»,- նկարների շարքը մեկնաբանել է աղջիկը: Համացանցի օգտատերերից մեկը կատակել է, որ «փորձում է գտնել Էմինեմին»՝ խոշորացնելով լուսանկարները։ Սակայն, ինչպես երևում է, ռեփերը հարսանիքին չի եղել։
Նշենք, որ Էմինեմը երեք երեխա ունի։ 27-ամյա Հեյլի Ջեյդ Սքոթ Մեյթերսը ռեփերի միակ հարազատ դուստրն է։ Նա ունի նաև երկու որդեգրած դուստր՝ 30-ամյա Ալենա Մաթերսը և 21-ամյա Սթիվի Լեյնը։






