Կատակերգու Անդրեյ Բեբուրիշվիլին ամուսնացել է. առաջին լուսանկարները հարսանիքից

Անդրեյ Բեբուրիշվիլին պաշտոնապես ամուսնացել է: Համացանցում հայտնվել են կատակերգուի և նրա կնոջ լուսանկարները հարսանիքի օրվանից։ Նկարներից նաև պարզ դարձել, որ հումորիստը շուտով հայր է դառնալու։

Լուրն այն մասին, որ հայտնին պատրաստվում է օրինականացնել հարաբերությունները սիրելիի հետ, հայտնվել է մոտ մեկ ամիս առաջ։ Այս մասին իր համերգներից մեկում հայտարարել է ինքը՝ Անդրեյը։ Հարսնացուի մասին քիչ բան է հայտնի, ըստ The Voice ամսագրի, նրա անունը Մարիա է, և նա Սանկտ Պետերբուրգում գրքի ակումբի հիմնադիրներից է։

Դատելով լուսանկարից՝ տոնակատարությունն անցկացվել է հարազատների ու ընկերների շրջապատում։ Հյուրերի թվում էին Տամբի Մասաևը, Իլյա Մակարովը (ի դեպ, խոսակցություններ կան, որ նա նույնպես ամուսնացել է), Գուրամ Ամարյանը, Ալեքսեյ Սմիրնովը և այլք։ Շնորհավորում ենք զույգին: