Շակիրան պատմել է Ժերար Պիկեի հետ հարաբերությունների մասին, ում հետ բաժանվել է անցյալ ամառ։ Նրա խոսքերը մեջբերում է El Pais-ը։
Մամուլը ստացել է երգչուհու ցուցմունքը, որը նա տվել է դատարանում 2019 թվականին (այն ժամանակ երգչուհուն մեղադրում էին հարկային օրենսդրությունը խախտելու մեջ)։ «Ես հիացած էի նրանով։ Հիշում եմ Մարաքեշից Խորվաթիա թռչելիս էր: Մենք թռչում էինք Բարսելոնայի վրայով, և ես ինքնաթիռի օդաչուին հարցրի, թե արդյոք նա կարող է որոշ ժամանակ վայրէջք կատարել, որպեսզի ես կարողանամ համբուրել Ջերարին: Դա ամենառոմանտիկ բանն է, որ երբևէ արել եմ»,- ասել է երգչուհին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ երգչուհուհուն նկատել էին Լյուիս Հեմիլթոնի հետ, երբ նա գտնվում էր Մայամիում։ Այնուհետեւ աստղերը համատեղ ընթրիք են վայելել Cipriani ռեստորանում։ Դրանից հետո երգչուհին Լյուիսի և ընկերների հետ ժամանակ է անցկացրել զբոսանավում: Ի դեպ, նրանց համատեղ լուսանկարները հայտնվել էին համացանցում։
Ինչպես ավելի վաղ գրել էինք, Շակիրան բաժանվել է Ժերար Պիկեից 12 տարվա հարաբերություններից հետո։ Ասվում է, որ բաժանման նախաձեռնողը երգչուհին է դարձել։ Նա հեռացել է ֆուտբոլիստից նրա բազմաթիվ դավաճանությունների պատճառով։















