Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է Բեն Աֆլեքի անկեղծ լուսանկարը. դերասանը հիանալի մարզավիճակում է

Օրերս Ջենիֆեր Լոպեսն իր էջում նոր սանրվածքով լուսանկար է հրապարակել։ Իսկ նախորդ օրը երկրպագուներին ուրախացրել է Բեն Աֆլեքի հետ նկարներով։

Ինստագրամ սոցիալական ցանցում երգչուհին հուզիչ կերպով շնորհավորել է Բեն Աֆլեքին Հայրերի օրվա կապակցությամբ՝ տեղադրելով նրանց համատեղ նկարները (և ոչ միայն…): «Շնորհավոր Հայրերի օրը, հայրիկ: Եվ շնորհավորում եմ Հայրերի օրը բոլոր գեղեցիկ հայրիկներին: Մենք սիրում և գնահատում ենք ձեզ ավելին, քան դուք կարող եք պատկերացնել», – մակագրել է նա հրապարակումը: Դատելով լուսանկարից՝ երգչուհին հետևում է ոչ միայն իր կազմվածքին, այլև ամուսնու, քանի որ գիտենք, թե ինչքան է դերասանը սիրում քաղցրավենիք։

Հիշեցնենք, որ անցյալ ամառ երգչուհին ամուսնացավ Բեն Աֆլեքի հետ։ Նախ նրանք օրինականացրին իրենց հարաբերությունները Լաս Վեգասում, իսկ հետո շքեղ տոնակատարություն կազմակերպեցին իրենց սիրելիների հետ։ Իհարկե, միջոցառումը գաղտնի էր։ Զույգը հյուրերին արգելել է նկարահանել արարողությունը իրենց հեռախոսներով և լուսանկարներ տեղադրել համացանցում։