Քենդալ Ջենները բացատրել է, թե ինչու երեխաներ չունի

Օրերս հայտնի դարձավ, որ Քարդաշյան-Ջեններ ընտանիքում համալրում է լինելու։ Քորթնին հայտարարել է, որ ինքը և Թրևիս Բարքերը շուտով ծնողներ են դառնալու։ Այս լուրից հետո համացանացում սկսեցին քննարկել, որ Քենդալ Ջենները քույրերից միակն է, ով դեռ երեխաներ չունի։ Նոր հարցազրույցում մոդելը պատասխանել է, թե ինչու երեխա չունի:

Չնայած այն հանգամանքին, որ նրա սիրավեպը ռեփեր Bad Bunny-ի հետ մեծ թափ է հավաքում, հայտնին չի շտապում ընտանիք կազմել։ «Ես հուզված եմ իմ կյանքի այս շրջանով։ Բայց ես ուղղակի գիտեմ, որ հիմա դրա ժամանակը չէ»,- ասել է նա WSJ-ի լրագրողի հետ զրույցում։ Նրա խոսքով՝ երբ ինքը որոշի երեխաներ ունենալ, ինքը կլքի Լոս Անջելեսը, քանի որ այնտեղ բոլորն անմիջապես կիմանան այդ մասին։

Հիշեցնենք, որ փետրվարին հայտնի դարձավ Քենդալի և երգիչ Bad Bunny-ի հարաբերությունների մասին։ Այնուհետեւ DeuxMoi պորտալը հայտնել է, որ մի քանի ներկաներ նկատել են, թե ինչպես են նրանք համբուրվում։