Բրիթնի Սփիրսը երկար տարիների վեճից հետո վերամիավորվել է քրոջ հետ

Կարծես Բրիթնի Սփիրսը որոշել է այս տարի հարաբերությունները վերականգնել ամբողջ ընտանիքի հետ։ Նախ երգչուհին երկար ժամանակ հետո առաջին անգամ հանդիպեց մորը, իսկ հետո վերսկսեց շփումը քրոջ՝ Ջեյմի Լինի հետ։ Ինստագրամ սոցիալական ցանցում աստղը ակնարկել է, որ վերամիավորվել է հարազատի հետ։

«Հաճելի էր քրոջս այցելելը անցյալ շաբաթ նկարահանման հրապարակում: Շատ էի կարոտել քեզ: Հավատարիմ աղջիկները մնում են տանը, բայց այնքան հաճելի է այցելել ընտանիքին»,- իր անձնական էջում գրել է երգչուհին:

Հիշեցնենք, որ Բրիթնին 13 տարի հոր խնամակալության ներքո էր՝ հասարակական մի շարք սկանդալներից հետո: 2021 թվականի ամռան սկզբին նա առաջին անգամ հայտնվեց դատարանում, որտեղ նա մեղադրեց իր հորը բռնության մեջ: Աստղի խոսքով՝ իրեն ստիպել են գործել իր կամքին հակառակ, ընդունել հոգեմետ դեղեր և հակաբեղմնավորիչներ, և նրան թույլ չեն տվել մուտք գործել սոցիալական ցանցեր։ Սակայն հայրը միակը չէր, ում հետ Սփիրսը վատ հարաբերություններ ուներ։ Նա հաճախ ամեն ինչում մեղադրում էր նաև մորը։