Քեյթ Միդլթոնը Ուիմբլդոնում հաղթել է թենիսի աշխարհի ութակի չեմպիոն Ռոջեր Ֆեդերերին (լուսանկարներ)

Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը Ուիմբլդոնի խաղադաշտում հաղթել է թենիսի աշխարհի ութակի չեմպիոն Ռոջեր Ֆեդերերին, հայտնում է mirror.co.uk-ը։

Արքայադուստրը որոշել է խաղ անցկացնել տիտղոսակիր մարզիկի հետ, որպեսզի ուշադրություն հրավիրի դեռահասների մոտ սպորտի բնագավառում առկա  խնդիրների վրա։

Միդլթոնը խոստովանել է, որ խաղի ընթացքում օգտակար խորհուրդներ է ստացել Ֆեդերերից։  Իր հերթին պրոֆեսիոնալ թենիսիստը գովել է Միդլթոնին իր խաղի համար։

Աղբյուրը մանրամասնում է, որ զույգը խաղացել է Ուիմբլդոնի թիվ 3 խաղադաշտում, որտեղ 20 տարի առաջ Ֆեդերերը հաղթել է իր առաջին խաղում՝ Ուիմբլդոնի իր առաջին տիտղոսը նվաճելու ճանապարհին: