«Նապոլեոն» ֆիլմը Հարավային Կորեայում ստացել է «18+» պիտակը

Ռիդլի Սքոթի «Նապոլեոնը» ֆիլմի տևողությունը 2 ժամ 37 րոպե է, հաղորդում է Հարավային Կորեայի տարիքային գնահատման հանձնաժողովի կայքը։ Ֆրանսիայի կայսրի մասին պատմական դրաման Հարավային Կորեայում ստացել է «18 տարեկան և բարձր դիտողների համար» պիտակը։

Ֆիլմը ամբողջ աշխարհում կթողարկվի նոյեմբերի 22-ին, իսկ ավելի ուշ՝ Apple TV+-ով։ Գլխավոր դերերում են Խոակին Ֆենիքսը և Վանեսա Քիրբին։