Վերջին վեց ամիսների ընթացքում արևմտյան լրագրողները ուշադիր հետևում են Լեոնարդո ԴիԿապրիոյին և Ջիջի Հադիդին։ Բանն այն է, որ աստղերին կասկածում են սիրավեպի մեջ։ Նրանց հաճախ էին նկատում միասին, սակայն մամուլի ենթադրությունները աստղերը չեն մեկնաբանել։ Ոչ վաղ անցյալում Լեոն մոդելին նույնիսկ հրավիրել էր ընթրիքի իր ընտանիքի հետ։
Բրիտանական Daily Mail տաբլոիդը, հղում անելով աղբյուրներին, պնդում է, որ դերասանի և պոդիումների աստղի սիրավեպն ավարտվել է։ «Որոշ ժամանակ առաջ նրանք հանդիպել են, բայց ոչինչ չի ստացվել։ Նրանք որոշել են ընկերներ մնալ»,- ասել է ինսայդերը: «Մարդիկ պարզապես պետք է բաց թողնեն այս իրավիճակը: Լեոն այդպես չի վերաբերում հարաբերություններին»,- ավելացրել է անանուն աղբյուրը:
Հիշեցնենք, որ անցյալ ամառ Լեոնարդո ԴիԿապրիոն բաժանվել էր Կամիլա Մորոնեից։ Սիրահարները միասին են եղել ավելի քան հինգ տարի, բայց այս ամբողջ ընթացքում փորձել են չգովազդել իրենց հարաբերությունները։ Բաժանման պատճառը չի բացահայտվել: