Ադրիանա Լիման կարմիր գորգ է դուրս եկել շատ համարձակ դեկոլտեով զգեստով

Երեկ երեկոյան Ադրիանա Լիման ներկայացել է Իտալիայի Տաորմինա կինոփառատոնին։ Victoria’s Secret-ի նախկին հրեշտակը կարմիր գորգի վրա կեցվածք է ընդունել իր սիրելիի՝ կինոպրոդյուսեր Անդրե Լեմերսի հետ։

Միջոցառման համար Ադրիանան մի կերպար է ընտրել, որն ուշադրություն է գրավել նրա կազմվածքի վրա։ Մոդելը կրել է զմրուխտյա մաքսի զգեստ՝ խորը դեկոլտեով և համարձակ բացվածքով։ Հանդերձանքը զարդարված էր փայլերով։ Լիման դրան ավելացրել է դասական սև կրունկներով կոշիկներ։ Ոճաբանները կերպարին ավելացրել են արձակված գանգուրները, իսկ դիմահարդարները շեշտը դրել են աչքերի վրա։

Հիշեցնենք, որ 2018 թվականին Ադրիանա Լիման, ով անփոխարինելի ​​«հրեշտակներից» էր, հայտարարեց, որ ավարտում է աշխատանքը ապրանքանիշի հետ։ Այս տարվա ապրիլին մոդելը վերսկսել է համագործակցությունը ապրանքանիշի հետ։