Դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը խոստովանել է, որ արտասովոր նվեր է արել գործընկեր Ռոբերտ Դե Նիրոյին, մեջբերում է NME-ն։
Աստղի խոսքով՝ Դե Նիրոյին տվել է «լավագույն նվերը», երբ իմացել է, որ նա երեխա է ունեցել։ Լոուրենսը խոստովանել է, որ հիացած է դերասանի ընտանիքում համալրման մասին լուրով։
«Ես նրան մի գիշերվա քուն տվեցի, դայակ ուղարկեցի: Ես իսկապես ուրախ եմ նրա համար»,- ասել է արտիստը։
Այն մասին, որ նա հայր է դարձել, Ռոբերտ Դե Նիրոն հայտարարել է 2023 թվականի մայիսին ET Canada-ի եթերում։ Պատասխանելով լրագրողին, ով ասում էր, որ դերասանը վեց երեխա ունի, նա պատասխանել է, որ «իրականում յոթ»: Ապրիլի 6-ին ծնվել է նրա դուստրը՝ Գիան։ Երեխայի մայրը մարտարվեստի հրահանգիչ Թիֆանի Չենն է, ում հետ դերասանը ծանոթացել էր 2015 թվականին «Փորձնակը» ֆիլմի նկարահանումների ժամանակ։
Դե Նիրոն առաջին կնոջից՝ դերասանուհի Դիանա Էբոթից երկու երեխա ունի՝ 55-ամյա Դրենան և 46-ամյա Ռաֆայելը: 1995 թվականին փոխնակ մայրը լույս աշխարհ է բերել դերասանի և սիրելիի՝ մոդել Տուկի Սմիթի երկու երկվորյակներին՝ Ջուլիան Հենրիին և Ահարոն Քենդրիկին. այսօր նրանք 27 տարեկան են։ Իր երկրորդ կնոջից՝ նախկին բորտուղեկցորդուհի Գրեյս Հայթաուերից դերասանն ունի 25-ամյա որդի՝ Էլիոթը և 11-ամյա Հելեն Գրեյսը: