Փիթ Դևիդսոնը հայտնվել է վերականգնողական կենտրոնում՝ սահմանային անհատականության խանգարման և հետտրավմատիկ սթրեսային խանգարումների բուժման համար: Այս մասին հայտնում է The Sun-ը։
«Փիթը պարբերաբար գնում է ռեաբիլիտացիայի՝ առողջությունը բարելավելու և մտավոր դադար վերցնելու համար, և դա տեղի կրկին տեղի է ունեցել», – ասել է աղբյուրը: Ի դեպ, կատակերգուի մոտ ախտորոշվել է սահմանային անհատականության խանգարում 2017թ. Նաև մարտի սկզբին Փիթը և նրա նոր ընկերուհին վթարի ենթարկվեցին, ինչը, իհարկե, ազդել է նաև աստղի վիճակի վրա։
Հիշեցնենք, որ գրեթե մեկ տարի առաջ Փիթ Դևիդսոնը բաժանվեց Քիմ Քարդաշյանից ինը ամիս հարաբերություններից հետո։ Աստղից բաժանվելուց հետո նրան վերագրեցին սիրավեպ Էմիլի Ռատակովսկիի հետ։ Իսկ այժմ նա երջանիկ հարաբերությունների մեջ է դերասանուհի Չեյզ Սվի Ուանդերսի հետ, ում հետ ծանոթացել է Body, Body, Body ֆիլմի նկարահանման հրապարակում։