Թվում է, թե Էմիլի Ռատակովսկին որոշել է ընդմիջել նոր ծանոթյություններ ձեռք բերելու հարցում (ամուսնալուծությունից հետո նրան մի շարք տղամարդկանց շրջապատում են նկատել)։ Նախօրեին մոդելին լուսանկարել են որդու և շան հետ զբոսնելիս։
Էմիլին իր ելքի համար ընտրել է պրինտով շապիկ և ծայրահեղ կարճ կիսաշրջազգեստ։ Արևային ակնոցն ու օղակաձև ականջօղերը ամբողջացրել են աստղի տեսքը: Իսկ որդին՝ Սիլվեստրը վառ դեղին կոստյում էր հագել։
Հիշեցնենք, որ 2018 թվականի փետրվարին Էմիլի Ռատակովսկին երեք ամիս հարաբերություններից հետո ամուսնացավ Սեբաստիան Բիր-ՄաքՔլարդի հետ։ Մի քանի տարի սիրահարները վայելում էին միմյանց ընկերակցությունը, իսկ 2021-ին նրանց ընտանիքում համալրում տեղի ունեցավ՝ զույգն ունեցավ որդի՝ Սիլվեստրին։ Սակայն անցյալ ամառ հայտնի դարձավ, որ զույգը բաժանվել է։ Նշվում է, որ զույգը բաժանվել է Սեբաստիանի անվերջ դավաճանությունների պատճառով։

