Վերջերս իտալական Vogue-ին տված հարցազրույցում 42-ամյա Քիմ Քարդաշյանն անդրադարձել է մայրության թեմային։ Մասնավորապես, նա հիանում էր իր մորով՝ Քրիս Ջեններով, ով փայլուն կերպով գլուխ է հանել «մեծ անհատականություններով» վեց երեխաներ դաստիարակելու խնդրից (մեջբերում հենց աստղից): «Ես այնքան հարգում եմ ծնողներիս, և այժմ չեմ կարող հավատալ, թե ինչի միջով է անցել մայրս»,- ասել է Քիմ Քարդաշյանը։
Հրատարակչությանը տված հարցազրույցում Քիմը, ով ինքն էլ չորս երեխաների մայր է, խոստովանել է, որ մի անգամ հարցրել է Քրիսին, թե ինչպես է նա դա արել։ «Իսկ դու ի՞նչ ես կարծում՝ իչու էի ես ամեն օր ժամը հինգին օղի խմում»,- լուրջ, թե կատակ պատասխանել է Քրիս Ջենների դուստրը:
Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանից բացի նրա մայրը մեծացրել է Քորթնի, Քլոե և Ռոբ Քարդաշյաններին, ինչպես նաև Քենդալ և Քայլի Ջեններներին։