«Թող այս սկիզբն օրհնված լինի». Արամեի և Աննայի դուստրն ավարտել է նախակրթական դպրոցը

Երգիչ-ամուսիններ Աննա Թովմասյանը և Արամեն հաճախ են ինստագրամյան իրենց էջերում հրապարակում ընտանեկան լուսանկարներ՝ ցույց տալով իրենց հանգիստը, առօրյան և երեխաների ձեռքբերումները:

Աննա Թովմասյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է իրենց դստեր լուսանկարները՝ հայտնելով, որ նա ավարտել է նախակրթական դպրոցը և պատրաստվում է գնալ առաջին դասարան:

Նշենք, որ զույգի դուստրը՝ Աննա Մարիան, լույս աշխարհ է եկել 2017 թվականի ապրիլին: