Լոնդոնի Վիկտորիա և Ալբերտ թանգարանում բացվել է դիվաներին նվիրված ցուցահանդես։ Ցուցանմուշների թվում են ժամանակակից ամենավառ կանանց շքեղ հանդերձանքները: Ներկայացված են Շերի, Թինա Թըրների, Մերլին Մոնրոյի շքեղ հանդերձանքները: Ցուցահանդեսում իր ուրույն տեղն ունեն երգչուհի Ռիհաննայի հանդերձանքները, քանի որ արգելվում է լուսանկարել հենց նրա հագուստը: Ղեկավարությունը նշում է, որ դա եղել է Ռիհաննայի խնդրանքը և չեն ներկայացվել այլ հիմնավոր պատճառներ:
««Սա երգչուհու խնդրանքն է», բացի սրանից այլ պարզաբանում չի տրվել, և անձամբ ես չեմ էլ կարող հնարավոր արդարացում ներկայացնել։ Այս զգեստներն այստեղ են, քանի որ նա արդեն նկարվել է դրանց մեջ միլիոնավոր տարբեր պատկերներով»,- նշում են թանգարանի աշխատակիցները:
Ցուցահանդեսի այցելուները կկարողանան տեսնել, բայց ոչ լուսանկարել Հռոմի պապի հանդերձանքի մոտիվներով զգեստը, որը Ռիհաննան հագել էր 2018 թվականին Նյու Յորքի Met Gala-ին, և «մերկ» զգեստը, որը զարդարված էր ավելի քան 200,000 Swarovski բյուրեղներով,երգչուհու 2023 թվականի «Օսկար» մրցանակաբաշխության թափանցիկ զգեստը: Այս ամենի համար թանգարանի հյուրերին առաջարկում են մեկ տոմսի համար վճարել 20 ֆունտ:

