«Վենոմի» աստղ Թոմ Հարդին ֆրանշիզի երրորդ մասի նկարահանումներից լուսանկար է հրապարակել

«Վենոմի» բրիտանացի դերասան Թոմ Հարդին ֆրանշիզի երրորդ մասի նկարահանումներից առաջին լուսանկարն է հրապարակել։ Դերասանը լուսանկարը հրապարակել է սոցցանցերի իր անձնական էջում։

Նա լուսանկարին կից կարճ գրառում է կատարել՝ օգտագործելով միայն «Venom» անվան մեծատառը և ակնարկելով ֆրանշիզի երրորդ մասի նկարահանումների մեկնարկի մասին։

2022 թվականի աշնանը հայտնի դարձավ, որ երրորդ «Վենոմի» ռեժիսորը կլինի «Մոխրագույնի հիսուն երանգները» ֆիլմի սցենարիստ Քելի Մարսելը։