Բիկինի սոցիալական միջոցառման ժամանա՞կ. Հայդի Քլումը միանշանակ կողմ է

Կուտյուրի նորաձևության շաբաթը Փարիզում եռում է: Երեկ սիրո քաղաքը հյուրընկալել է Jean Paul Gaultier Couture by Julien Dossena շոուն, որը բացել է Նատալյա Վոդյանովան։ Շոուին ներկա են եղել բազմաթիվ աստղեր, այդ թվում՝ Հայդի Քլումը։ Նոր ելքի համար նա ընտրել է այնպիսի հանդերձանք, որն անխոս անմոռանալի տպավորություն է թողել։

Մոդելը լուսանկարիչների համար կեցվածք է ընդունել Ժան Պոլ Գոտյեի հեղինակային կերպարով։ Նա ապշեցուցիչ տեսք ուներ մաքսի զգեստով, որը բաղկացած էր կապույտ բանդո կրծկալից և մեկ ուսի վրա փաթաթված ծալքավոր կտորով: Հայդին հանդերձանքը լրացրել է ժապավեններով բարձրակրունկներով և կախազարդով շղթայով։ Ի դեպ, աստղի զգեստը բրենդի 2017 թվականի հավաքածուից է։

Նշենք, որ 1997-ից 2002 թվականներին մոդելն ամուսնացած է եղել ոճաբան Ռիկ Պիպինոյի հետ։ Միլիոնատեր Ֆլավիո Բրիատորեի հետ հարաբերություններից աստղը մեծացնում է իր դստերը՝ Լենիին, ևս երեք երեխա ծնվեց երգիչ Սեալի հետ ամուսնությունից (2005-ից 2012 թվականներին)։ 2019 թվականի փետրվարից Հայդին ամուսնացած է երաժիշտ Թոմ Կաուլիցի հետ։