Քիմ Քարդաշյանը, Կիլիան Մբապեն, Քևին Հարթը մասնակցել են Սպիտակ երեկույթին (լուսանկարներ)

Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քրադաշյանը գործարար Մայքլ Ռուբինի կազմակերպած «Սպիտակ երեկույթից» լուսանկաներ է հրապարակել սոցցանցերի իր էջերում, որտեղ աստղին միլիոնավոր մարդիկ են հետևում։

Մասնակիցների թվում են եղել նաև «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն, դերասան Քևին Հարթը, մոդել Քենդալ Ջենները և շատ ուրիշներ։

Երեկույթին Քիմը փայլել է իր տեսքով. աստղը ներկայացել է սպիտակ կիպ զեստով՝ բաղկացած կտրավծքներով տոպից և մաքսի կիսաշրջազգեստից, որը բարեհաջող կերպով ընդգծել է վերջինիս հիանալի կազմվածքը: Քարդաշյանն իր կերպարը լրացրել է գոտկատեղի շղթայով՝ մեծ քարով և մատանիներով: