Քսենիա Սոբչակը և Կոնստանտին Բոգոմոլովը պսակադրվեցին

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, տեղի ունեցավ Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի հարսանյաց արարողությունը: Նրանց պսակադրությանը ներկա էին Քսենիայի ու Կոնստանտինի ծնողները և մի քանի մտերիմ ընկերներ:
Քսենիան լրագրողների այն հարցին, թե ինչու է նման կարևոր առիթի համար ընտրել հենց այս օրը, պատասխանեց, որ ինքը սնահավատ չի և անգամ չէր էլ հիշում, որ այսօր ամսի 13-ն է և ուրբաթ:
Հիշեցնենք, որ Քսենիան իր ամուսնու Մաքսիմ Վիտորգանի հետ ամուսնալուծվել է ամիսներ առաջ: Բոգոմոլովը նախկինում նույնպես ամուսնացած է եղել դերասանուհի Դարյա Մորոզի հետ:
Շշուկներ են պտտվում, որ զույգի շուտափույթ ամուսնության պատճառը Քսենիայի հղիությունն է: Գեղեցկուհու` օրեր առաջ հրապարակած լուսանկարներում երևում է նրա կլորացած փորիկը:
Աստղային զույգի մտերիմները լրագրողներին խոստովանեցին, որ Վիտորգանը գնագահարել է նախկին կնոջն ու մաղթել է նրան հաջողությունը: Բոգոմոլովը նույնպես անկեղծացավ՝ հավատացնելով, որ նախկին կինն իրեն միայն լավն ու բարին է մաղթել: