Կանադայի վարչապետը յուրահատուկ ձևով խնդրել է Թեյլոր Սվիֆթին ելույթ ունենալ Կանադայում

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն խնդրել է երգչուհի Թեյլոր Սվիֆթին ելույթ ունենալ Կանադայում՝ օգտագործելով վերջինիս երգերի բառերը:

«Ես եմ, բարև: Ես Կանադայում տեղեր գիտեմ, որտեղ կցանկանային քեզ: Այսպիսով, մի դարձրու սա ևս մեկ դաժան ամառ: Հուսով ենք, շուտով կտեսնենք քեզ»,- այսպիսի գրառում է արել Կանադայի վարչապետը:

It’s me, hi-ը հատված է ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթի Anti-Hero երգից։

«Ես եմ, բարև», – գրել է Թրյուդոն՝ ի պատասխան երգչուհու ներկայիս շրջագայության 14 նոր միջազգային շոուի մասին իր հայտարարության, որը չի ներառում Կանադան: