Ջենիֆեր Գարներն Էլեկտրայի դերով կլինի «Դեդփուլ 3» ֆիլմում

Ամերիկյան դերասանուհի Ջեննիֆեր Գարներն Էլեկտրայի դերով վերադառնում է, դերասանուհին հանդես կգա Marvel Studios-ի «Դեդփուլ 3» (Deadpool 3) ֆիլմում։ Այս մասին գրել է The Hollywood Reporter-ը։

Գրեթե 20 տարվա ընդմիջումից հետո դերասանուհին վերադառնում է Marvel Comics-ի մարդասպան հակահերոսուհու դերին Deadpool 3-ում, այս մասին The Hollywood Reporter-ին ասել են բազմաթիվ աղբյուրներ:

Marvel Studios-ի արտադրությունը ներկայումս նկարահանվում է, իսկ Ռայան Ռեյնոլդսը կրկին մարմնավորում է Դեդփուլյն / Ուեյդ Ուիլսոնին։ Հյու Ջեքմանը մարմնավորում է իր նախանական դերը «Մարվելի աշխարհում»՝ Վուլվերայնին / Լոգանին։

Ջեննիֆեր Գարներն առաջին անգամ Էլեկտրային մարմնավորել էր «Դեյրդևիլ» (Daredevil, հայ․՝ Խիզախորդ)  ֆիլմում, որը թողարկվել էր 2003 թվականին։ Այս ֆիլմում նրա մարմնավորած հերոսը սպանվել էր։ Այս ֆիլմում մյուս հայտնի դերակատարներն էին՝ Բեն Աֆլեքը (Դեյրդևիլ  / Մեթ Մերդոք ), Քոլին Ֆարել (Բուլսայ), Մայքլ Քլարք Դանքըն (Ուիլսոն Ֆիսք)։

2005 թվականին թողարկվել էր «Էլեկտրա» ֆիլմը, որում դերսանուհու մարմնավորած հերոսուհին վերակենդանացել էր։

Deadpool 3-ը կթողարկվի 2024 թվականին։