Կրիշտիանու Ռոնալդուի սիրելին կեցվածք է ընդունել ծայրահեղ կարճ «մերկ» զգեստով

Ջորջինա Ռոդրիգեսն ակտիվ է պահում իր էջն Ինստագրամ սոցիալական ցանցում։ Նա շփվում է երկրպագուների հետ, պատմում իր կյանքի մասին և լուսանկարներ հրապարակում։ Հատկապես աղջիկը սիրում է ցույց տալ իր հանդերձանքները:

Կրիշտիանու Ռոնալդուի սիրելին նախօրեին դիտարժան կերպար է ցուցադրել. նա շքեղ զբոսանավի վրա կեցվածք է ընդունել ծայրահեղ կարճ «մերկ» դեղին զգեստով, որը զարդարված էր շղարշով և ծաղիկներով։ Ջորջինան ավելացրել է թափանցիկ բարձրակրունկներ՝ սպիտակ ժապավեններով, Hermès-ի սև պայուսակ, երկար ոսկե ականջօղեր և արևային ակնոցներ։

Ջորջինա Ռոդրիգեսը Կրիշտիանու Ռոնալդուի հետ հանդիպելուց հետո երկրպագուների հսկայական բանակ ձեռք բերեց: Ինստագրամ սոցիալական ցանցում աղջկան հետևում է ավելի քան 47 միլիոն մարդ։ Բացի այդ, նա ունի իր սեփական ռեալիթի շոուն, որը կոչվում է I am Georgina: Դրանում նա անկեղծորեն խոսում է իր կյանքի մասին։