Առանց ֆիլտրերի. Սելենա Գոմեսը կիսվել է լողազգեստով անկեղծ լուսանկարներով

Այժմ արևմտյան լրագրողները ուշադիր հետևում են Սելենա Գոմեսի անձնական կյանքին։ Օրերս հայտնի դարձավ, որ երգչուհին նոր սիրելի ունի։ Ըստ լուրերի՝ նա հանդիպում է Shameless-ի դերասան Ջերեմի Ալեն Ուայթի հետ։ Աղջիկը դեռ չի մեկնաբանել խոսակցությունները, փոխարենը նոր լուսանկարներ է հրապարակել։

Նախօրեին Սելենան լուսանկարներ է տարածել Նիկոլա Պելցի հետ արձակուրդից։ Երգչուհին ներկայացել է շագանակագույն մի կտորից բաղկացած լողազգեստով։ Մոնոկինին ընդգծել է հայտնիի կերպարը։ Գոմեսը կեցվածք է ընդունել առանց դիմահարդարման և հատուկ ոճավորման։

Հիշեցնենք, որ Սելենա Գոմեսը երկար ժամանակ հարաբերությունների մեջ էր Ջասթին Բիբերի հետ։ Նրանք սկսել են հանդիպել 2010 թվականին։ Սիրահարները բաժանվեցին, այնուհետև նորից միացան մինչև 2017թ. 2018 թվականի ամռանը երգիչը Հեյլիին ամուսնության առաջարկություն է արել։ Երգչից բաժանվելուց հետո Սելենան հայտնվել է վերականգնողական կենտրոնում։