Մադոննային վերակենդանացման բաժանմունք տեղափոխվելուց հետո առաջին անգամ նկատել են դրսում (լուսանկարներ)

Երգչուհի Մադոննային, բակտերիալ վարակի պատճառով վերակենդանացման բաժանմունք տեղափոխվելուց հետո, առաջին անգամ նկատել են տնից դուրս, գրում է Daily Mail-ը:

Հրապարակված լուսանկարներում 64-ամյա Մադոննան, սպորտային հագուստով փողոցում է և զրուցում է ընկերոջ հետ: Երգչուհուն լուսանկարել է նրա երկրպագուներից մեկը:

Աստղը երկուշաբթի պատմել է, որ ինքը վերականգնման ճանապարհին է և նշել, որ ծրագրում է հետաձգել իր շրջագայությունը: Նա կիսվել է Նյու Յորքի իր տանն արված լուսանկարով՝ շնորհակալություն հայտնելով երկրպագուներին բարեմաղթանքների համար: