Ալինա Զագիտովան ճանաչվել է աշխարհի ամենասեքսուալ գեղասահորդուհին

Ամերիկյան The Sun պարբերականի լրագրողները Ալինա Զագիտովային անվանել են աշխարհի ամենասեքսուալ գեղասահորդուհի ու հայտնել ռուս մարզուհու եկամուտների մասին։

Հրատարակության տվյալներով՝ 21-ամյա աղջկա ֆինանսական վիճակը գնահատվում է հինգ միլիոն դոլար։ Նշվում է, որ գեղասահորդը պայմանագիր է կնքել Puma-ի հետ և այս տարվա սկզբին դարձել Tatneft նավթային ընկերության սպորտային դեսպանը։

Հիշեցնենք, որ Ալինա Զագիտովան ծնվել է 2002 թվականին Իժևսկում հոկեյիստ Իլնազ Զագիտովի ընտանիքում, ով այն ժամանակ հանդես էր գալիս տեղի «Ижсталь»։ Վերջերս տված հարցազրույցում մարզուհին պատմել է իր ծնողների սիրո պատմությունը։ «Հայրիկը հինգ տարով մեծ է մայրիկից։ Ես գիտեմ, որ ծնողներս միմյանց հանդիպել են Իժևսկում։ Ինչքան հիշում եմ, նրանց ծանոթացրել են ընկերները։ Դա մորս առաջին սերն էր, հորս նույնպես: Մինչ այժմ նրանք միասին են»,- պատմել է գեղասահորդուհին: