Թոմ Հոլանդը բացատրել է, թե ինչու է թաքցնում իր հարաբերությունները Զենդեյայի հետ

Թոմ Հոլանդը շատ նրբորեն է վերաբերում իր ընտանիքին առնչվող հարցերին։ Jay Shetty Podcast-ի վերջին դրվագում հոլիվուդյան դերասանը պատմել է, թե ինչու են ինքն ու Զենդայան փորձում թաքցնել իրենց անձնական կյանքը հետաքրքրասեր աչքերից:

«Իմ հարաբերությունները ամենասուրբն եմ համարում: Ես դրա մասին չեմ խոսում։ Ես ամեն ինչ անում եմ, որ այն հնարավորինս գաղտնի մնա: Երկուսս էլ զգում ենք, որ սա զույգի առաջ գնալու ամենաառողջ ճանապարհն է, ուստի ես փորձում եմ հեռու մնալ Հոլիվուդից»,- իր դիրքորոշումը բացատրել է դերասանը։

Հիշեցնենք, որ 2021 թվականի աշնանը Զենդեյան և Թոմը հաստատել են իրենց հարաբերությունները։ Դերասանը երկար հարցազրույց է տվել, որտեղ խոստովանել է, որ աղջկա հետ կապված են եղել ոչ միայն կինոյում աշխատելով (նրանք ծանոթացել են Սարդ-մարդու նկարահանման հրապարակում)։ Անցած տարեվերջին լրատվամիջոցներն ակտիվորեն քննարկում էին աստղային զույգի նշանադրության թեման։ Ճիշտ է, ավելի ուշ դերասանուհու մայրը հերքել է լրագրողների ենթադրությունները։