37-ամյա դերասանուհի Լինդսի Լոհանն առաջին անգամ մայր է դարձել, այս մասին հայտնում է Page Six-ը: Դերասանուհին որդի է ունեցել, ում անվանակոչել են Լուայ։
Երեխայի ծննդյան ստույգ ամսաթիվը դեռևս չի նշվում, բայց երեխան ծնվել է Դուբայում, որտեղ վերջին տարիներին բնակություն էր հաստատել աստղը։
Առաջին անգամ դերասանուհու հղիության մասին հայտնի դարձավ 2023 թվականի մարտին։ Երեխայի հայրը և Լոհանի ընտրյալը արաբ ֆինանսիստ Բադեր Շամմասն է, ում հետ աստղը ծանոթացել է 2019 թվականին։