Ջիջի Հադիդին ձերբակալել են մարիխուանա օգտագործելու և պահելու համար

Այ քեզ նորություն: Ամերիկյան TMZ տաբլոիդը գրում է, որ Ջիջի Հադիդը ձերբակալվել է և մեղադրվել ապօրինի նյութեր օգտագործելու և պահելու մեջ, երբ նա թռչել է Կայմանյան կղզիներ։

Հուլիսի 10-ին մոդելը մասնավոր ինքնաթիռով վայրէջք է կատարել Օուեն Ռոբերտսի միջազգային օդանավակայանում։ Մաքսավորները սկանավորել են նրա ուղեբեռը և հայտնաբերել արգելված նյութերի փոքր քանակություն (մարիխուանա) և հատուկ պարագաներ։ Ջիջին ազատ է արձակվել 1000 դոլար գրավի դիմաց։

Ինչպես ավելի վաղ գրել էինք, Հադիդը շատ զգուշությամբ է վերաբերում այն ամենին, ինչն առնչվում է իր ընտանիքին, ուստի հաճախ չի կիսվում անձնական նորություններով, սակայն երբեմն երկրապագուներին ուրախացնում է դստեր լուսանկարներով։ Սակայն ամեն դեպքում մոդելը պաշտպանում է փոքրիկին և թաքցնում նրա դեմքը հանրությունից։ Օրերս պոդիումների աստղը մի քանի լուսանկար էր հրապարակել իր անձնական արխիվից։